Ջորջ Բուշ ավագը շնորհավորել է Թրամփին
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել: «Ես և Բարբարան շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին և նրան մաղթում ենք ամենայն բարիք նախագահի կարգավիճակում Ամերիկան ղեկավարելու ճանապարհին: Նրա ընտանիքը մեր աղոթքներում է»,- ասել է Ջորջ Բուշ ավագը:
