ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին։Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակարգը կամրապնդի միջազգային համագործակցության կապերը։
