Թրամփն Իսրայելի իսկական ընկերն է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե ողջունում են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակըբ: «Թրամփն Իսրայել պետության իսկական ընկերն է, և ես ակնկալում եմ նրա հետ համատեղ արդյունավետ աշխատանք, որը հնարավորություն կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունը»,- ասել է նա։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունի սերտ համագործակցություն՝ հենված ընդհանուր շահերի ու արժեքների վրա։
