Մերկելի առաջարկը Թրամփին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է շարունակել երկու երկրների սերտ համագործակցությունը. «ժողովրդավարությունը, ազատությունը, իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը հարգելը՝ անկախ մարդու ազգային պատկանելիությունից, մաշկի գույնից, կրոնական համոզմունքներից, սեռից, սեռական կողմնորոշումից կամ քաղաքական հայացքներից»,- ասել է նա, գրում է DW–ն։ Բեռլինում իր պաշտոնական հայտարարության մեջ Մերկելը նշել է, որ նա ով կառավարում է նման խոշոր պետություն, պատասխանատու է այն գործողությունների համար, որոնց հետեւանքները զգացվում են աշխարհում գրեթե ամենուր, իսկ ամերիկացիները որոշել են այդ պատասխանատվությունը վստահել Դոնալդ Թրամփին։ Մերկելը հույս է հայտնել, որ կլինեն համատեղ գործողություններ աշխարհում ահաբեկչության, սովի դեմ, նաեւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։
