«Թող տատիկ Հիլարին հանգստանա». Ժիրինովսկի
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է լավագույն թեկնածուն: : РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: «Ահա վերլուծությունը, թե ինչու է Ամերիկան քվեարկել Թրամփի օգտին՝ աշխարհում ստեղծված բարդագույն իրավիճակը: Հիլարի Քլինթոնը սպառնում է պատերազմով, նրա համար Ռուսաստանը գլխավոր թշնամին է: Իհարկե, ամերիկացիների մեծամասնությունը հանգիստ կյանք է ցանկանում: Թող Հիլարի տատիկը հանգստանա», - ասել է նա:
