Դոնալդ Թրամփը իսկական մատրտահրավեր է. Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ նոր նախագահի հետ կապված: «Թրամփը Միացյալ նահանգների ազատ ընտրված նախագահն է, որը արժանի է մեր հարգանքին, սակայն ԵՄ- ԱՄՆ հարաբերություններում հնարավոր է բարդացում»,- ասել է նա, հայտնում է DW–ը։ Դատելով նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի լղոզված ու մակերեսային խոստումներից, բարդ է գնահատել, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ նոր աշխատակազմի արտաքին քաղաքականությունը, դրա համար էլ նրա կարծիքով հանրապետական «աջ պոպուլիստը» իսկական մարտահրավեր է ԵՄ-ի համար։ Շուլցը ԱՄՆ ընտրությունների արդյունքները համեմատել է ԵՄ-ից դուրս գալու բրինատացիների որոշման հետ. շատերը համարելով, որ իրենց տեսակետը լուրջ չեն ընդունում ՝ իրենց բողոքն արտահայտում են քվեարկության միջոցով:
