Ամերիկան նախագահ ԸՆՏՐԵՑ:
Եւ սրանով ամեն ինչ ասված է:
Նույնիսկ հայ կամ հայաստանցի վերլուծաբան-գործիչ-քաղգործիչ-քաղգործիքներին:
Ու պետք չէ էդքան անհանգստանալ ամերիկացիների «սխալ» ընտրության համար:
Մի ցուցադրեք ձեր չիմացությունը պետությունից:
Ամերիկան դա Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ ծայրահեղ դեպքում Հայաստանը չէ:
Այնտեղ ժողովրդավարական կայացած պետություն է:
Իր կայացած պետական կառավարման համակարգով, ավանդույթներով, Իր կայուն, ժողովրդավարական սահմանադրությամբ, որն ապահովում է իշխանության հավասարակշռությունն ու համակարգային պատասխանատվությունը:
Միևնույն է Թրամփը չի կարողանալու միանձնյա թեկուզ մեկ երկրում դեսպան նշանակի կամ ազատի: Սահմանադրությունն ու օրենքները թույլ չեն տալիս (հիշեք Հոգլանդին, Բրայզային ու Մենենդեսի վետոները), մի դատավոր նշանակի կամ ազատի,մի գուբերնատոր կամ քաղաքապետ նշանակի կամ ազատի: Այնտեղ կա հակակշիռ կոնգրես, կա անկախ դատական համակարգ:
Գործում են օրենքները:
Այնտեղ կա դեմոկրատական պետություն:
Չի կարող կտրուկ փոխել ԱՄՆ քաղաքականությունը:
Այն արդեն տասնամյակներով պայմանավորված է բազմաթիվ կոմպոնենտների հանրագումար ԱՄՆ պետական շահերով և նա ի վիճակի չէ էապես փոխել այդ բաղադրիչները, գումարը էապես փոխելու համար:
Էնպես որ, «հարգելի» հայ ոչպետական մարդիկ, քաղ ու հասարակական ինքնագոհ գործիչներ, դա ձեր պատկերացրած ու ապրած երկրի «պռեզիդենտը» չի, որի կամքով են շնչում ու ապրում իրենց հպատակները:
Դա Ռուսաստանը չի ու ընտրվածն էլ Պուտին չէ:
Դե իսկ եթե Թրամփը խելքը թռցրածի մեկը դուրս գա, համակարգը դուրս կշպրտի: Այդպես է լինում կայացած պետությունում:
Մի եղեք այդքան ծիծաղելի:
Հ.Գ.Ոմանց վաշ-վիշը մղում են մտածելու, որ տիկին Քլինթոնն էլ հրեշտակ էր:
Թեկւզ գոնե միայն մեզ՝ հայերիս համար:
Ալբերտ Բաղդասարյանի գրառումը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը