ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեաթերթիկներից մեկում նշվել է Մեսսիի անունը
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները շարունակում են աշխարհի ուշադրության կենտրոնում լինել: Քվեարկողներից մեկը թերթիկում ավելացրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունը՝ քվեարկելով նրա օգտին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:
