Թրամփի հաղթանակն անորոշության շրջան Է բացում. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշության շրջան Է բացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին: Ես շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական Է երկու ժողովրդավարական երկրների նախագահների հարաբերություններում: Իմ մտքերը նաեւ Հիլարի Քլինթոնի հետ են, որի հետ ես աշխատել եմ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում: Այդ ընտրություններն անորոշության շրջան են բացում եւ այդ մասին պետք Է պարզորոշ ու հստակ հայտարարեմ»,-ասել Է Օլանդը, հավելելով, որ ԱՄՆ-ը եղել ու մնում Է Ֆրանսիայի հանգուցային գործընկերը: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը հայտնել Է, որ նախագահ Օլանդը ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները քննարկել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
