Միլիցա Մարկովիչը բացարձակ անտեղյակ է ԼՂՀ գտնվելու վայրից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի փաստարկները, թե հայկական կողմը խոչընդոտել է իր այցը Լեռնային Ղարաբաղ, բացարձակ սուտ են:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցին ի պատասխան, թե արդյոք հայկական կողմը դիմել է հակահայկական զեկույցի հեղինակին այցելելու Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Հարգարժան տիկնոջը ոչ միայն դիմել ենք, այլև տարբեր ձևաչափերով, տարբեր հարթակներում հանդիպել ենք նրան, հրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` իր ցանկացած ընդունելի պայմաններով, սակայն նա տարբեր պատճառներով հրաժարվել է: Կա նրա հետ ինտերնետային նավակագրություն, որը մենք կարող ենք տրամադրել, ինչը վկայում է այն մասին, որ տիկինը հակված չէր ադեկվատ պատճառաբանություն լսելու և գալու»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` նիստից առաջ, կրկին հանդիպել են նրան, փաստարկներ ներկայացրել, որ ԵԽԽՎ կանոնակարգը խախտվել է, որ ինքը պետք է լիներ ԼՂՀ-ում, սակայն Մարկովիչը նույն անվրդով տեսքով լսել է ու ասել, որ ինքը միևնույն է զեկույցը պաշտպանելու է: Պատվիրակության մեկ այլ անդամի` Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ էլ` Միլիցա Մարկովիչն այնքան անտեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի գտնվելու վայրից, որ հարցրել է, թե արդյոք կարող է Զվարթնոց օդանավակայանից մեկ ժամում մեքենայով հասնել Սարսանգի ջրամաբար: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցն ավելի շատ քաղաքական հարցեր բարձրացնելու նպատակ ուներ, քան խոսելու ադրբեջանցի գյուղացիներին ջրով ապահովելու մասին:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am