Բավական դժվարին և հետաքրքիր շրջան է սկսվել բոլորիս և ոչ միայն կառավարության համար, որովհետև միայն կառավարությամբ չի կարելի պայմանավորել դրական առաջընթաց, բայց կարելի է դրական ազդակներ ստանալ կառավարության կողմից` այդ առաջընթացը ապահովելու համար: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Հետաքրքիր ներդաշնակություն կա ծրագրի և բյուջեի միջև, ինչը պարտադիր չէր նախկինում: Օրինակ` եթե կառավարությունն ասում է` պետք է խնայողություններ անել, այս պարագայում հստակ բյուջեում կա դա, պարգևատրումների կտրուկ նվազում աշխատավարձի ֆոնդի վերանայում, պետական ծախսի օպտիմալացում, սրանց արդեն արտացոլում են գտել բյուջեում»,-ասաց տնտեսագետը: Ըստ նրա `եթե չլինի հետևողականություն, բարեփոխումների, քայլերի և ամենօրյա ու տնքաջան, թիմային աշխատանք, ապա հաջողություններ չեն արձանագրվի:
Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, թե այն ծրագիրը, որ ներկայացվեց կառավարության կողմից, բխում է ՀՀԿ-ի ծրագրային հիմնադրույթներից, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային հիմնադրույթներից: «Այս ծրագրում անարդյունավետ դաշտերի կրճատման ու ներդրումային դաշտի աճի նպատակով ավելի հստակ է դրվում, ծախսերի կրճատումն ավելի կոշտ է իրականացվում»,-նկատեց նա: Որպես ծրագիր պատգամավորն այն բնութագրում է հետևյալ կերպ. «Առաջնահերթությունը տրված է տնտեսական օբյեկտիվ օրենքներին, և սա կարող է հստակ բարձրացնել տնտեսության ակտիվությունն, ու մենք առաջիկայում կարող ենք ակնկալել լուրջ տեղաշարժ, առաջընթաց տնտեսական ակտիվության առումով»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարակներին` կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե նման խոսակցություններ վաղուց բարձրացվում էին, հարցը, խնդիրը գոյություն ուներ, որոշ քայլեր արվել էին խնդիրը լուծելու, որոնց մասին բավական լուսաբանում չէր եղել: «Այս հանձնարարականները, որոնց ուղղությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց է իրականացվել, առաջիկայում կտանեն լուրջ փոփոխությունների: Ամբողջ վերահսկողությունը պետությանն ու համայնքային իշխանություններին անցումը դրական առաջընթաց կտա, ու կարծում եմ` հետագա քայլերում որոշակի սակագների նվազեցում կտեսնենք այս ուղղությամբ ևս»,-եզրափակեց պատգամավորը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը