«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հայ արիական կուսակցությունը սպասում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարին ներկա գտնվելու հրավերին: Բայց եթե կուսակցությունը իշխանության կամ ընդդիմության որեւէ ճյուղի կողմից միասին հանդես գալու առաջարկ ստանա, կընդունի այն: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Վերջինս, պարզվում է, մտերիմ հարաբերություններ ունի հնաբնակ հանրապետականների հետ, սակայն իշխանությունն ու ընդդիմությունն իր համար նույն հարթության վրա են գտնվում: Հետաքրքիր է՝ որքանով ՀՀԿ-ն կգայթակղվի ընձեռված հնարավորությամբ՝ հաշվի առնելով այն, որ Ավետիսյանն իր ձեռքում արդեն երկար տարիներ խնամքով պահում է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին հույժ գաղտնի ցուցակը: Հիշեցնենք՝ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը