«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից: Նազարյանը մոտ 1.5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին:
Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ:
Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից: Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը: Վերջինիս զանգելով՝ կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ նախագծին:
«Արդեն սկսել են քվորում չապահովել»,- դահլիճից դուրս գալով՝ նետեց փոխնախարարը: Նշենք, որ այս հանձնաժողովի անդամներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, նաև Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարո Կարապետյանը, որոնք լիագումար նիստերին էլ դժվարությամբ են մասնակցում: Եվ Կ. Նահապետյանի համար խնդիր է նրանց հանձնաժողովի նիստին բերելը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը