Ռուս օլիգարխը ձեռնոց է նետում Պուտինին

«Ռուս օլիգարխ Պուգաչովը Ռուսաստանից վնասների փոխհատուցում է պահանջում 12 մլրդ դոլարի չափով: Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը վերջերս սկսել է դատական գործընթացը»,- տեղեկացնում է Le Figaro-ի թղթակից Իզաբել Լասերը: «Դա մենամարտ է, որում նա վստահ չէ իր հաղթանակի մեջ, բայց որի համար նա ներդրել է իր բոլոր ուժերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին մերձավոր, ռուս օլիգարխ Սերգեյ Պուգաչովը Ռուսաստանից 12 մլրդ դոլար է պահանջում՝ ակտիվների ունեզրկման և իր կայսրության մասնատման համար, ինչը կազմակերպվել է Կրեմլի կողմից »: Սնանկացած «Մեժպրոմբանկ»-ի հիմնադիր, Տուվայի նախկին սենատոր Սերգեյ Պուգաչովն, ում Կրեմլը 2010-ին մեղադրել է կանխամտածված սնանկության համար, Ռուսաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, սակայն ունեզրկվել է, ինչպես և օլիգարխների մեծ մասը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Խոդորկովսկու և Բերեզովսկու ճակատագրերի մասին: Պուգաչովը հեռակա կարգով ձերբակալվել էր՝ «Մեժպրոմբանկ»-ի միջոցները` 100 մլրդ. ռուբլու չափով, ապօրինաբար յուրացնելու մեղադրանքով: Անձամբ Պուգաչովը հերքում էր այդ մեղադրանքները՝ պնդելով, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում էին խլել իր ձեռքից ակտիվները: Պուգաչովն, ում անվանում էին նաև «Կրեմլի բանկիր», նախկինում հարցազրույցում ասել էր, որ ինքն է Վլադիմիր Պուտինին բերել իշխանության և հիմա զղջում է դրա համար: Հիշեցնենք, որ Հաագայում արբիտրաժային դատարանը 2014-ին պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 50 մլրդ. դոլար ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին փոխկապակցված ընկերություններին: Ռուսաստանը հրաժարվել է վճարել այդ գումարը: «Պուտինը չի հանձնվում, բայց Պուգաչովը հետ չի կանգնի, չնայած նրան շատ անգամ մահով են սպառնացել: Դա իր իրավունքն է»,- ասել է օլիգարխի պաշտպաններից մեկը, ով մտադիր է նոր նախաձեռնություններ ձեռնարկել՝ հաշվի առնելով այդ սպառնալիքների կրկնողությունը Ֆրանսիայում, ասվում է հոդվածում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am