<Ես գիտեմ, դուք ինչ թեմայով եք զանգում, ես արդեն խոսել եմ այլեւս չեմ ցանկանում>: Hayeli.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, այդպես էլ չցանկանալով լսել հարցը: Իսկ մեր հարցը վերաբերում էր իր ղեկավարման տարիներին կայացրած որոշումներից մեկին: Մասնավորապես Ռոլանդ Շառոյանը 2003 թվականի մարտի 3-ին Գլենդելում Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը:
Շառոյանը Պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Լաերտ Մովսիսյանին տվել էր իր կողմից կայացված «Ժողովրդական գուսան» որոշումը և գործուղել ԱՄՆ՝ կոչումը պատվով հանձնելու:
Նշենք, որ մի քանի օր է` սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը:
Այն, որ մշակույթի նախարարները մեղմ ասած տեղյակ չեն լինում, կամ պարզապես փորձում են շրջանցել իրենց վերապահված որոշումների վերաբերյալ հարցերը, թերեւս օրինակները շատ են: Մինչ տարիներ առաջ Շառոյանը Արամ Ասատրյանին տվել է ժողովրդական գուսան կոչումը, ներկայիս նախարար Արմեն Ամիրյանն էլ պարզվում է տեղյակ չի եղել, որ հիմա էլ որոշում է կայացվել Էջմիածնի փողոցներից մեկը անվանակոչել Ասատրյանի անունով: «Անկեղծ ես տեղյակ չեմ, ես Արցախից նոր եմ եկել: Վստա՞հ եք, որ նման որոշում կա, ես այդ որոշմանը ոչ մի ձեւով չեմ վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը