Բողոքի ակցիա՝ ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից սեռական ոտնձգությունների դեմ. տեսանյութ
Քյոլնի կենտրոնում հազարավոր կանայք բողոքի ակցիայի են հավաքվել Նոր տարուն իրականացված հարձակումների դեմ, տեղեկացնում է Euronews-ը: Նոր տարվա գիշերը արաբական եւ հյուսիսաֆրիկյան արտաքինով հազարավոր մարդիկ Քյոլնի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպեցին: Նրանք խմբերի բաժանվեցին ու սկսեցին հարձակվել քաղաքացիների վրա, որոնեք եկել էին Նոր տարին նշելու, տեղեկացնում է НТВ-ն: Շրջապատում էին երիտասարդ աղջիկներին, ավելի հաճախ` խմածներին, կպչում էին նրանց, պոկում էին նրանց հագուստը, թալանում:
