Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին:
Նրա խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստին:
«Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլ Գերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է:
Որոշ արևմտյան երկրներ նման ընկալում ունեն` մենք մեծ երկիր ենք, մենք հսկա Գերմանիան ենք, մենք մեծ սա ենք, մենք նա ենք: Այդ պատճառով Թուրքիայի նախարարը ստիպված է ինձ հետ հանդիպել, երբ ես ցանկանամ: Նման բան չկա: Մենք էլ այստեղ անգործ նստած չենք: Մենք էլ ենք զբաղված»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը