Սաակաշվիլին ունի բարեփոխումների այլ ընկալում, նա մեծ շանս ունի. Վաշաձե
Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարար Գեորգի Վաշաձեն անդրադարձել է Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականին:Ինչպես նշել է՝ Սաակաշվիլի հնարավորություն ունի՝ ստեղծելու քաղաքական ուժ, որպեսզի անցնի հաջորդ խորհրդարան։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ «Կարծում եմ՝ եթե նա ակտիվ լինի ուկրաինական քաղաքականությունում, շանս կունենա՝ ստեղծելու քաղաքական ուժ, որպեսզի անցնի հաջորդ խորհրդարան։ Սաակաշվիլին ունի բարեփոխումների այլ ընկալում, թե ինչպես ամեն ինչ պետք է տեղի ունենա ու փոխվի»,- հայտարարել է Վաշաձեն։
