«Հայաստանն անհուսալիորեն հետ է մնում՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ». ՀՀԿ-ական պատգամավոր
Այսօր ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վավերացնելու համար մի շարք երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերին` Շվեդիայի Թագավորության, Հնդկաստանի, Գերմանիայի հետ: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` Շվեդիայից և Հնդկաստանից առևտրային հաշվեկշիռը բացասական է` ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում: «Հայաստանն անհուսալիորեն հետ է մնում՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ»,- եզրակացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ Հնդկաստանը Վրաստանում 400 մլն-ից ավելի ներդրում է արել այն դեպքում, երբ դեսպանատունը Թբիլիսիում չէ, Երևանում է:
