ԴԱԻՇ-ի զինյալները և հանցագործությունների իրականացման բոլոր մեղավորները, որոնք իրականացվել են Մոսուլ քաղաքում ռազմական գործողության ընթացքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է TASS-ը։
Մեկնաբանելով Մոսուլում իրաքցիների զանգվածային գերեզմանի հայտնաբերման փաստը՝ նա ասել է. «Մեզ մնում է միայն դատապարտել նման գազանությունները։ Մենք հուսով ենք, որ Մոսուլի ռազմական գործողությունը շուտով կավարտվի և մարդիկ կկարողանան վերստին կառուցել իրենց կյանքը»:
Ինչպես նշել է՝ ՄԱԿ-ն անհանգստացած է Մոսուլի շրջանում ստեղծված մարդասիրական վիճակից, որտեղ ռազմական օպերացիայի հետևանքով իրենց տները ստիպված է եղել լքել 34 հազար մարդ։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը