Պորոշենկոն կընդունի Սահակաշվիլիի հրաժարականը
РИА Новости-ն`վկայակոչելով նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնում է ,որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ստորագրել Միխեիլ Սահակաշվիլիի՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատման հրամանագիրը:Նահանգապետի հրաժարականի «իրական պատճառները» դեռևս պետք է վերլուծվեն: Սահակաշվիլին երեկ հայտնել է իր հրաժարականի մասին` որպես պատճառ նշելով այն, որ իշխանությունները չեն պայքարում կոռուպցիայի դեմ:
