Ֆուտբոլիստը սպանել է դատավորին եւ փախել
«ՏԱՍՍ» -ի փոխանցմամբ, Մեքսիկայի ֆուտբոլի սիրողական հավաքականի մարզիկ Ռուբեն Ռիվիերա Վասկեսը Տուլանսինգո քաղաքում սպանել է իրեն խաղից հեռացրած դատավորին եւ փախուստի դիմել: Ֆուտբոլային հանդիպման արբիտր Վիկտոր Տրեհոն Ռիվիերա Վասկեսին կարմիր քարտով հեռացրել էր խաղից: Հենց խաղի ժամանակ էլ վերջինս գլխով հարվածել էր դատավորի դեմքին եւ փախուստի դիմել՝ իմանալով, որ վերջինս տեղում մահացել է:
