Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ուորլիք
«Համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերը քննարկելու համար։ Կարևոր է, որ կողմերը համանախագահների հետ զրույցներում, բանակցային սեղանի շուրջը միմյանց հետ շփվելիս հուսով են արտահայտվում առաջարկների ու գաղափարների, ինչպես նաև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին։ Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգի հանդիպմանը՝ երկխոսությունը շարունակելու համար և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության բազմակողմ կարգավորմանը հասնելու համար»,-APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել:
