«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ 2015 թվականին, 2014-ի համեմատ, Հայաստանում աղքատության մակարդակը 0.2 տոկոսով նվազել է՝ կազմելով 29.8 տոկոս: Այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ի ամսական ծախսերը կազմել են 41 հազար 698 դրամ, ինչը ցածր է վերին աղքատության գծից:
Նկատենք, որ պաշտոնական վիճակագիրները վերին աղքատության գիծը նախատեսել են այն չափով, որ միջին թոշակը (իսկ միջին թոշակը կազմում է 42-43 հազար դրամ) և միջին աշխատավարձը (55 հազար դրամ) ավելի բարձր լինեն, քան աղքատության ցուցանիշն է: Նույնիսկ 2015 թվականին մի փոքր բարձրացվեց նվազագույն աշխատավարձի չափը, որը աղքատության թվի նվազման վրա մեծ դեր ունեցավ: Նկատենք, որ պաշտոնապես սպառողական զամբյուղը կազմում է 56 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցած տարի գրել էր, որ թվային աճպարարության հետևանքով աղքատության ցուցանիշը կնվազի, բայց իրական աղքատները կշարունակեն գոյություն ունենալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը