Ինչ են քննարկելու Պուտինը,Էրդողանը և Ալիևը
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է.<<Ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու համար։Միևնույն ժամանակ ծրագրվում է եռակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների միջև>>։ Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ձևավորել համագործակցության եռակողմ ձևաչափ։
