«Իրատես»-ը զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, Ձեր առաջին ասուլիսում առանձնակի նշեցիք, որ պայքարելու եք ստվերի դեմ։ Ըստ էության, Դուք հարկային համակարգի առաջին ղեկավարը չեք, որ խոստանում է ստվերի դեմ պայքարել։ Երբ ստանձնեցիք ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնը, կարծում եմ, գիտեիք, թե ովքեր են գործում ստվերում. եթե քաղաքացին գիտե նրանց անունները, Դուք առավել ևս պիտի իմանաք։ Որքա՞ն ժամանակ է Ձեզ հարկավոր դաշտն ուսումնասիրելու և հայտարարելու, թե ովքեր են գործում ստվերում և ներկայացնելու իրականացվելիք քայլերը։
-Ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն և խոսել այն քայլերից, որոնք իրականացնելու եմ։ Հարկային տեսչության յուրաքանչյուր պետ իր տարածքում իրականացնելու է գույքագրում, ստվերի բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ է անելու և այդ աշխատանքները ներկայացնելու է ինձ։ Այդ գործընթացն իրականացնելու համար շատ ժամանակ պետք չէ, ամբողջական աշխատանքների ավարտից հետո հստակ գործողությունների իրականացման միջոցով կպայքարենք ստվերի դեմ։
-Իսկ Դուք բիզնես ունե՞ք։
-Մինչ պաշտոնի ստանձնումը ունեցել եմ։ Հիմա կհարցնեք՝ Ձեր ընտանիքը բիզնես ունի՞, այո, ունի։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը