«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն եւ շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը: Երեկ մեզ չհաջողվեց կառավարությունից պարզել՝ ի վերջո Կարեն Կարապետյանը կտեղափոխվի՞ այդ առանձնատուն, թե կմնա իր տանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը