Հրապարակը գրում է.Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Արդեն գրել ենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն էլ նշանակվել է Սամվել Ավետիքյանը: Ինչպես եւ հայտնել էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը: Ստուգումների վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել է Տիգրան Կիրակոսյանը, որը ժամանակին Զարեհ Սարգսյանի տեղակալն էր կենսաթոշակային ֆոնդում: Այս նշանակումն այդքան էլ լավ չի ընդունվել համակարգում, մարդիկ հարց են տալիս, թե ինչու է հազար ու մի կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված մարդը գալիս հարկային: Աշխատակազմը տարակուսած է նաեւ աշխատակազմի նոր ղեկավարի՝ 30-ամյա մի երիտասարդի նշանակման կապակցությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը