Հրապարակ օրաթերթը գրում է.Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը: Անցած կիրակի նա իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել։ Բաղրամյան 26-ի մեր աղբյուրը նրա պաշտոնանկումը վերագրում է Ալեքսան Հարությունյանի ամբիցիաներին, որը փորձում է վերականգնել իր թիմը Հ1-ում եւ գործընթացն սկսել է լրատվականից: Թե ով կփոխարինի Գեւորգ Ալթունյանին, մի քանի անուններ են շրջանառվում: Թեկնածուների թվում է Հանրայինի լրատվականի ծառայության նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը, որը ժամանակին մտերիմ էր Ալեքսան Հարությունյանի հետ։ Նա ՀՌԱՀ անդամ է, նաեւ դաշնակցական: Շրջանառվում են նաեւ Հ1-ի դպրոցն անցած, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի եւ հաղորդավար Արտակ Հերիքյանի անունները: Հանրայինում չեն բացառվում այլ պաշտոնանկություններ եւս:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը