«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, ով մեղադրվում էր ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելու, պահելու մեջ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:
Թաթուլ Մանուկյանը իրեն մեղավոր է ճանաչել եւ գործը քննվել է արագացված կարգով: Դատավճիռը պաշտպանական կողմը չի բողոքարկի: Այսպիսով, Մանուկյանի պատժի կրման ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարի 1-ին. նա հուլիսից գտնվում է կալանքի տակ:
Հիշեցնենք, Պավլիկ Մանուկյանի եղբոր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էին 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ եւ 9 հատ 5.6մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը