ՆԱՏՕ-ն ստեղծվել է հենց ագրեսիվ գործողությունների համար.Պեսկով
РИА Новости-իի փոխանցմամբ,ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է,որ ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք չեն ներկայացնում որևէ մեկի համար:
«Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանը գործում է իր ազգային սահմանների ներսում, և այդ գործողություններն անխոս սպառնալիք չեն ներկայացնում ոչ մեկի համար: Միաժամանակ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջընթացը դեպի մեր սահմաններ ուղղակի հերթական անգամ վկայում է այդ կազմակերպության ագրեսիվ բնույթի մասին:ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ թե խաղաղարարության, այլ հենց ագրեսիվ գործողությունների համար», - ասել է նա:
