Հայաստանի զինված ուժերն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում բոլոր տեսակի մարտահրավերներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության հայտարարությանն այն մասին, որ մոտակա օրերին անհրաժեշտ է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ կապված Ադրբեջանում անցկացվելիք խոշոր զորավարժությունների հետ:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը: Հավաստիացնում ենք, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, և դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ-ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` ՊՆ-ն ֆեյսբուքյան իր էջում նյութով կիսվել էր, քանի որ անվտանգության հետ կապված շատ թեմաներով են կիսվում և սկզբում այդ նյութն այլ կերպ ընկալվեց, իսկ հետո արդեն հեռացվել է, քանի որ թյուրըմբռնում է եղել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը