Ինչու է Սաակաշվիլին հրաժարական տվել. նոր մանրամասներ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել իր հրաժարականի մասին՝ իմանալով, որ իրեն ցանկանում են հեռացնել աշխատանքից։ Այս մասին հաղորդում է UNN գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի իր աղբյուրին։ «Սաակաշվիլին գիտեր, որ առաջիկա օրերին հեռացվելու է աշխատանքցի։ Այդ պատճառով որոշեց մեկ քայլ առաջ անցնել, որպեսզի ավելի շատ ուշադրություն գրավի»,-ասել է աղբյուրը։
