Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ, պետք չէ փորփրել իմ եւ Հասմիկ Պողոսյանի փոխհարաբերությունները: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունում կառավարության փոփոխություններն արվում են նախկին նախարարի կադրերից ազատվելու համար, ասաց. «Ես մեկ անգամ ասել եմ և կրկնում եմ` Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է, և վերջ: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա ասեմ, որ բոլոր փոփոխություններն արվում են` կառավարության ծրագրերի իրականացմանը հարմարեցվելու և համապատասխանելու համար:
Այս կառավարության ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից եւ եթե կառուցվածքային փոփոխություններ են արվում՝ միայն կառավարության ծրագիրն իրականացնելու համար է: Լուծարվելու է Գնումների ՊՈԱԿ-ը, որը երկրորդում էր այլ ՊՈԱԿ-ի գործառույթը, առաջիկայում այլ ՊՈԱԿ-եր էլ են լուծարվելու, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործառույթները, պետք է կրճատել, ազատվել ավելորդ բեռից եւ շարժվել առաջ, հակառակ դեպքում զարգացման մասին չի կարելի մտածել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը