Սահակաշվիլին հրաժարական է տվել (տեսանյութ)
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրաժարական է տվել՝ քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսում, որ հեռարձակել է ուկրաինական «112» ՀԸ-ն։ Հրաժարականի պատճառ նա նշել է այն, որ տեղի իշխանությունները ցանկություն չունեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրեն խանգարելու մասին Սահակաշվիլին հայտարարել էր դեռ 1 շաբաթ առաջ՝ «Մեծ եթեր»-ի ժամանակ:
