Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ դառնալ «կովկասյան Սինգապուր», «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց.«Հայաստանն ապացուցեց, եւ դա արդեն փաստ է, որ այստեղ կարող են ստեղծվել հավելյալ արժեքով նորարարական կոմպոնենտներ: Դա շատ կարեւոր է, դա մեր երկրի ներուժն է: Հայկական կազմակերպությունները երեւացին աշխարհի քարտեզի վրա: Եթե այցելեք «Սիլիկոնյան հովիտ», ոչ թե կհարցնեն, թե Հայաստանը որտեղ է, այլ կասեն՝ այդ ի՞նչ եք անում, որ ամբողջ աշխարհը ձեր մասին է խոսում»:
«Որպեսզի դառնա, ավելի շատ պետք է աշխատենք: Մեզ նկատել են, մեզ գնահատում են: Որպեսզի իրենց «բարի գալուստ» ասենք, պետք է համապատասխան միջավայրում մրցակցենք:ՀՀ ղեկավարությունը ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ պետք է շեշտի, որ Հայաստանը տեխնոլոգիական նորարարությունների զարգացման ոլորտում ունի տարածաշրջանային հավակնություններ: Հիշեցնենք՝ հոկտեմբերին կայացած Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ-ից ժամանած քաղաքագետ Դմիտրի Ռոդնիչեւսկին կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ «կովկասյան Սինգապուր» »,- հավելեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը