Իրաքի Քուրդիստանն օգնություն է խնդրել ՌԴ-ից
Известия պարբերականը հայտնում է,որ Իրաքի Քրդական ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի վարչության պետ Ֆալահ Բաքիրը դիմել է ՌԴ-ին՝ ռազմական ու մարդասիրական օգնություն խնդրելով: Բաքիրը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ նոյեմբերի 1-ին:Ռուսական կողմն աջակցել է երկկողմ կապերի զարգացման կարևորության գաղափարին: Բաքիրը հավելել է, որ Մոսկվայում խոստացել են դիտարկել խնդրանքը,ասել է նա:
