«Գազպրոմը» խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը.սակագինը կնվազի

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց այն աղբյուրները, որոնց հաշվին հունվարի 1-ից Հայաստանում բոլոր սպառողների համար կնվազի գազի սակագինը: «Ես կարծում էի, որ գազի սակագինը անապահով խավի համար պետք է նվազեր սահմանի վրա գազի սակագնի նվազման հաշվին, սակայն աղբյուրներն այլ են, որոնց մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման գնի նվազումն է: Այդ տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թ. հունվարի 1-ին: Այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում տարանցման սակագները նվազեցվելու ուղղությամբ: Այդ նվազեցման հաշվին խնայված բոլոր գումարները կուղղվեն խնդրի լուծմանը»,- ասաց Նազարյանը: Ֆինանսավորման երկրորդ աղբյուրն այն արտոնություններն են, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավին: «Մենք ենթադրում ենք, որ պետք է սպառման լրացուցիչ ծավալներ ունենանք, որի հասույթը նույնպես կհանդիսանա ֆինանսավորման աղբյուր: Երրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն դիտարկում է, որ իրենք ժամանակին ունեցել են բավականին մեծ ֆինանսական պարտավորություններ, որոնց մեծ մասն արդեն վերացել է և որոշակի օպտիմիզացիայի հաշվին որոշակի ֆինանսական միջոցներ ևս կուղղվեն խնդրի լուծմանը: Չորրորդ ֆինանսավորման աղբյուրը «Գազպրոմ» ընկերությունն է: ՀԾԿՀ նախագահը նշեց, որ «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ առաջին երեք աղբյուրների բավարար չլինելու դեպքում: Եթե այդ աղբյուրները բավարար չլինեն, «Գազպրոմ»-ը կսուբսիդավորի մնացած մասը,-ասաց Նազարյանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am