Մոսկվայի օդանավակայաններից թռիչքներ չեն կատարվում
Տասս գործակալության հաղորդմամբ, Դոմադեդևո օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել 22 չվերթ, Շերեմետևոյում 29-ը չեղյալ են հայտարարվել, 13-ը՝ հետաձգվել ` պատճառն անբարենպաստ եղանակն է: Ավելի վաղ ՌԴ ՔԱԳՎ-ն զգուշացրել էր ձնաբքի ու սառը հոսանքների մասին, քամու ուժգնացում, տեսանելիության վատացում,հայտարարվել էր նաև ծառերի ընկնելու, էլեկտրալարարի կտրվելու, գովազդային վահանակների պոկվելու հնարավարություն մասին:
