ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց մի շարք ոլորտների 2017-ի բյուջեի նախագիծը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին չեն համոզում առաջիկայում տնտեսական լուրջ զարգացումների մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերը։
«Դուք նախարար եք տնտեսական զարգացման և ներդրումների, մի բանի, որ երկուսն էլ չկա։ Դրա համար նախանձում եմ ձեր համարձակությանը, որ որոշել եք ղեկավարել այս նախարարությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը Սուրեն Կարայանից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ են վերջին տարիներին Հայաստանում ներդրումները երկու անգամ նվազել։ Արամ Մանուկյանը կարևոր համարեց ներկա տնտեսական իրավիճակի գնահատումը և ախտորոշումը։ Նա այսպիսի հարց ուղղեց նախարարին. «Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու այսօրվա իրական վիճակը։ Հայաստանում հայաստանցիների գումարը պաշտպանված չէ և դուրս է հոսում, ինչո՞ւ ուրիշը դրսից պետք է գումար բերի ներս»։
Նա համեմատեց հարեւանների հետ. «Միայն Թուրքիան միայն Ադրբեջանում, միայն Վրաստանում ներդրումներ է անում ավելի շատ, քան բոլորը միասին՝ ՀՀ-ում: Միայն Իրանը Ադրբեջանում ունի այնքան պրոյեկտներ, այնքան գումար է ներդնում, որ ամբողջ աշխարհը Հայաստանում այդքան չի ներդնում, այն էլ՝ երբ Իրանը ՀՀ-ի ռազմավարական հարեւանն է: Միայն Վրաստանը Մետաքսի ճանապարհի համար բերել է պրոյեկտ 42 մլրդ դոլարի, բա դո՞ւք ինչ եք անում: Վրաստանը 6 մլն այս տարի տուրիստ բերեց, ամեն տուրիստը ռեկլամ է, ներդրումների միջոց է: Հայաստանի մշակո՞ւյթն է թույլ, քիչ, ոչ արժեքավոր, որ Վրաստանից այսքան հետ ենք: Որտե՞ղ է ձեր ռազմավարությունը, որ ասում եք՝ գրավիչ է լինելու, որ մարդը գա, ուրախանա, գումար բերի: Հակառակն է՝ մեր բիզնեսը փախնում է ՌԴ, Վրաստան, 1,5 մլրդ տարեկան փախնում է դուրս: Կարո՞ղ եք կանգնեցնել, կանգնեցրեք եղածը, մեծ բաներ մի ասեք: Ո՞րն է ձեր կոնկրետ ռազմավարությունը, քայլերը, որ ձեր ասածը դառնա իրականություն»:
Սուրեն Կարայանն ի պատասխան ասաց, որ իրենք խնդիր չունեն ներկա իրավիճակը չգնահատելու։ Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական իրավիճակի լուրջ ախտորոշում պետք է տա։ «Ներկայումս մենք այդ գործընթացի մեջ ենք »։
Նա ասաց, որ պետք է քայլեր անեն, որ ուղղեն իրավիճակը: Մանրամասները պատրաստ է ներկայացնել խորհրդարանական լսումների ժամանակ. «Մենք խնդիր չունենք, որ համարձակ չենք, որ չկարողանանք գնահատել այն իրավիճակը, որն այսօր կա»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը