Հարձակում Նանտում Թուրքիայի հյուպատոսարանի վրա
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Ֆրանսիական Նանտ քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա՝նետված մոլոտովի կոկտեյլը վնասել է շինությունը, սակայն մարդիկ չեն տուժել: Հյուպատոսարանի շուրջ անվտանգության միջոցները խստացվել եմ: Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակումն իրականացրածներին չեն հայտնաբերել: Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների առջև բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, ինչ երկրում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
