««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կբացվի
APA գործակալությանը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական համաժողովի ընթացքում հայտարարել է,որ գլոբալ ճգնաժամի բացասական հետևանքները, որը շարունակվում է արդեն 8 տարի, կարելի է հաղթահարել միայն բարեփոխումների ճանապարհով։ «Չնայած լուրջ մարտահրավերներին, թուրքական տնտեսությունը ցուցաբերել է աճ, որը գերազանցում է համաշխարհային ցուցիչները։Թուրքիայի տնտեսական աճի տեմպերը կազմում են 3-4 տոկոս և դա չնայած այն բանին, որ Թուրքիան գտնվում է անկայուն տարածաշրջանում։ Երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամը միայն սկսվում էր, ես ասում էի, որ Թուրքիան կարող է այն հաղթահարել։ Ոմանք իմ խոսքերին վերաբերվում էին անլուրջ։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ բացառությամբ 2009թ. ոչ մեծ անկման, Թուրքիայի տնտեսությունը շարունակում է աճել ռեկորդային տեմպերով»,- ասել է Էրդողանը։«Չնայած ռազմական հեղաշրջման փորձին՝ մեգանախագծերը շարունակվելու են։Ի թիվս այլ նախագծերի՝ այս տարեվերջին սպասվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի բացումը։ Դա լինելու է Պեկինի և Լոնդոնի միջև երկաթուղային հաղորդակցության ամենակարևոր մասը»,- ասել է Էրդողանը։
