ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց,թե իսկ ի՞նչ է անում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որ նոր ներդրումներ գան Հայաստան, տնտեսությունն էլ լինի ավելի մրցունակ։
«Փորձելու ենք Հայաստանի դիրքը 4 կետով բարձրացնել Համաշխարհային բանկի Doing Buisness-ի վարկանիշում։ Որպեսզի ներդրումները հոսեն Հայաստանի Հանրապետություն, մենք պետք է մեր օրենսդրությունը դարձնենք պարզ և մատչելի, ստեղծենք ինստիտուցիոնալ ներդրումների պաշպանության ինստիտուտ, որը ներդրումներ իրականացնողների համար խթանող գործիքներից է։ Մեր երկրում պետք է զարգացնենք օժանդակող ֆինանսական գործիքակազմը, որոնք տարածաշրջանի մյուս երկրներում առկա են, սակայն ՀՀ-ում դեռ առկա չէ կամ էլ գործում է ոչ լիարժեք։ Ներդրողների համար կարևոր է, որ իր ներդրումները լինեն տնտեսապես արդարացված։ Դրա համար մենք պետք է լուրջ վերանայումներ իրականացնեք հարկային և մյուս օրենքների մեջ»,-պատասխանեց Կարայանը և պնդեց՝ լուրջ աշխատանքներ են տանում որպեսզի արտահանման շուկաների դիվերսիֆիկացում տեղի ունենա։ Հայաստանը նաև պետք է ակտիվորեն աշխատի Եվրամիության և Իրանի շուկաներ դուրս գալու համար։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը