Քառօրյա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ ականի պայթյունի հետևանքով, երկու ոտքերից զրկված Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Գրիգորյանի ընտանիքը, ազգականներն ու հարազատ մարդիկ հավաքվել էին մատաղի արարողության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտ կանուխ, Դավիթի հարազատները այցելեցին Ոսկեվան գյուղի սրբատեղիներից մեկը : Այնուհետև արարողությունը շարունակվեց Նոյեմբերյանի «Սուսաննա» հանդիսությունների սրահում: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Դավիթն ասաց. «Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք էլ ունես»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը