Ուկրաինան ի վիճակի չի լինի կազմակերպել «Եվրատեսիլ»-ը
Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չի լինի իրեն թույլ տալ կազմակերպել «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթը նույնիսկ Եվրոպական հեռարձակողների միության աջակցության դեպքում: Այս մասին հաղորդում է Daily Telegraph-ը: Հոդվածի հեղինակը գրում է, որ 2017 թվականի «Եվրատեսիլ»-ը կազմակերպելու համար Ուկրաինան բավական միջոցներ չունի, ինչի մասին վկայում է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխվոր տնօրեն Զուրաբ Ալասանիայի հրաժարականը: Նշվում է, որ եթե Ուկրաինան ձախողի մրցույթի կազմակերպումը, ապա այն անցկացնելու իրավունքը կանցնի Ռուսաստանին, ինչն ավելի մեծ լարվածություն կմտցնի երկրների հարաբերություններում: Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան:
