Hayeli.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ին Աղձք գյուղի բնակչությունը մեկ մարդու նման ոտքի է կանգնելու՝ իրենց բողոքն արտահայտելու մարզպետի՝ իրենց բնորոշմամբ ապօրինի քայլի դեմ: Աղձքի բնակչուհի Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք դեմ են, որ Փարպի գյուղից ինչ-որ մեկը, ով անգամ տնօրեն աշխատելու համար պահանջվող հավաստագիր չունի, աշխատի իրենց դպրոցում:
Այսօր մեր թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ առավոտյան իրենց երեխաներին արգելել են գնալ դպրոց. դպրոցում այսօր դասերը չեն կայացել, դասապրոցեսը կաթվածահար են արել: Աշակերտներին և նրանց ծնողներին են միացել նաև դպրոցի ուսուցիչները և այս պահին մոտ 200 հոգի շարժվում է դեպի Արագածոտնի մարզպետարան: Ըստ բողոքող քաղաքացիների՝ իրենց ընդառաջ են եկել մարզպետարանի աշխատակիցները՝ փորձելով հանդարտեցնել բողոքի ալիքը, սակայն դա նրանց չի հաջողվել.
Hayeli.am-ի թղթակիցն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում, և դեպքերի հետագա զարգացման մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը