Հնդկաստանում չարագործների խոշոր ցանցի առաջնորդը փախել է Ադրբեջան
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակակել է չարագործների խոշոր ցանցի եւս մի անդամի: Խումբը ֆիկտիվ call-կենտրոնների օգնությամբ գումար էր հանել հարյուր հազարավոր ամերիկացիների հաշիվներից: Mumbai Mirror-ի տեղեկություններով՝ 29-ամյա Աքիլես Սինգհը հանցավոր խմբի 75-րդ անդամն է, որը կալանավորվել է աղմկոտ գործի շրջանակներում: Միաժամանակ ոստիկանությունը փնտրում է խմբավորման առաջնորդին, որը, ենթադրաբար, թաքնվում է Ադրբեջանում, գրում է haqqin.az-ը: Ոստիկանությունից հայտնել են, որ կալանավորված Սինգհը հանցավոր խմբավորման տեխնիկական ուղեղն է: Նա տեխնիկական սարքավորումներ էր ստեղծել, որը թաքցնում էր ԱՄՆ-ում իրենց զոհերին զանգած մարդկանց հեռախոսահամարները: Այս պահին Հնդկաստանի ոստիկանությունը փնտրում է խմբավորման առաջնորդ 23-ամյա Շաղար Թհաքարին, որը քրոջ հետ փախել էր Դուբայ: Սակայն այնտեղ նրանք երկար չէին մնացել եւ շուտով փախել էին անհայտ ուղղությամբ: Քննիչները հայտնում են, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ հանցագործները փախել են Ադրբեջան, որտեղ, հնարավոր է, եւ գտնվում են մինչեւ օրս:
