Մանչեսթեր Յունայթեդը 30 մլն ֆունտ կառաջարկի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինին: Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, 30-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերցիները պատրաստ են վճարել 30 մլն ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր նաև «Աթլետիկոյի» մեկ այլ պաշտպանի` Խոսե Մարիա Խիմենեսի ծառայություններով:
