Բենզեման չի խաղա
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրիմերայի 11-րդ տուրի` «Լեգանեսի» հետ խաղը,- տեղեկացնում է Goal.com-ը: Այդ մասին հաղորդել է «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Լեգանեսի» հետ խաղը բաց կթողնեն նաև Մարսելոն, Խամես Ռոդրիգեսը և Լուկա Մոդրիչը:
