Պայթյունի հետևանքով զոհվել է 2 երեխա
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքում պայթել է թաղամասերից մեկում տեղադրված պայթուցիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ինչպես նշվում է՝ այստեղ կենտրոնական թաղամասերում գործում է փողոց դուրս գալու արգելքը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 երեխա, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել
